Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 
  • Մանդելան սկսել է ապաքինվել

    Մանդելան սկսել է ապաքինվել

    16.06.2013| 00:30
    Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան, որ արդեն երկու շաբաթ հիվանդանոցում է, ապաքինվում է։ Այդ մասին հայտնել է վերջինիս թոռը։ Մանդելան հոսպիտալացվել է անցած շաբաթ թոքերի վարակի պատճառով։
  • Ընտրվել է Իրանի նոր նախագահ

    Ընտրվել է Իրանի նոր նախագահ

    16.06.2013| 00:27
    Իրանի նախագահական ընտրություններում հաղթող է ճանաչվել 64-ամյա հոգևորական Հասան Ռուխանին։ Նա տեղի չափանիշներով համարվում է չափավոր լիբերալ։ Պաշտոնական տվյալներով նրա օգտին քվեարկել է ավելի քան 18 միլիոն մարդ, քվեարկությանը մասնակցածների ավելի քան 50 տոկոսը։ Հաղթանակի համար Ռուխանիին անհրաժեշտ էր հավաքել 50,1 տոկոս ձայն։ Այսպիսով՝ ընտրություններն Իրանում կարելի է համարել կայացած։
  • «Ժառանգությունը» շարունակում է «շուրջերկրյա ճանապարհորդությունը»

    «Ժառանգությունը» շարունակում է «շուրջերկրյա ճանապարհորդությունը»

    16.06.2013| 00:17
    ԱՄՆ-ից վերադարձած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ինքը շարունակելու է իր պայքարը, և նրանք, ովքեր փոփոխություններ են ուզում, պետք է պատրաստ լինեն բազմաչարչար պայքարի:
  • Դամասկոսը հերքում է քիմիական զենքի օգտագործումը

    Դամասկոսը հերքում է քիմիական զենքի օգտագործումը

    15.06.2013| 12:41
    Սիրիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որով հերքում է իշխանությունների կողմից ապստամբների դեմ քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունը։
  • Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է չափավոր լիբերալը

    Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է չափավոր լիբերալը

    15.06.2013| 12:40
    Երեկ Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների առաջին արդյունքները ցույց են տալիս, որ հաղթում է 64-ամյա հոգևորական Հասան Ռոուխանին։ Նա տեղի չափանիշներով համարվում է չափավոր լիբերալ։
  • Հուլիսի 1-ից կբացվեն Սևանա լճի լողափերը

    Հուլիսի 1-ից կբացվեն Սևանա լճի լողափերը

    15.06.2013| 12:37
    ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկացմամբ, հուլիսի 1-ից կբացվեն Սևանա լճի 11 լողափերը: 2012 թվականի համեմատ լողափերի քանակը չի ավելանա, բայց կընդլայնվեն մատուցվող ծառայությունները: Հանգստացողները կարող են անվճար օգտվել կայանատեղից, մանկական և սպորտային խաղահրապարակներից, սանհանգույցներից, լողաթախտերից և այլ ծառայություններից:
  • Ձյունոտ ամառ` Յամալ-Նադիմ քաղաքում

    Ձյունոտ ամառ` Յամալ-Նադիմ քաղաքում

    15.06.2013| 12:34
    Նադիմ քաղաքի բնակիչները ամառային շորտերը փոխարինել են մորթե մուշտակներով և բաճկոններով: Նրանց մոտ կրկին ձմեռ է: Ինչպես հայտնում է «Новости НТВ» ռուսական կայքը, Նադիմ քաղաքում (ինքնավար շրջան) երեկ երեկոյան ձյուն է տեղացել:
  • Վրեժ Իսրայելյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա այսօր

    Վրեժ Իսրայելյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա այսօր

    15.06.2013| 09:14
    Անվանի արձակագիր, հրապարակախոս Վրեժ Իսրայելյանի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունիսի 15-ին, ժամը 14.30-ին՝ Գրողների միության դահլիճում: Հոգեհանգիստը՝ նույն օրը, ժամը 18.00-ին Աշնակ գյուղում: Հուղարկավորությունը հունիսի 16-ին, ժամը 14.00-ին` Աշնակ գյուղում:
  • Կայացել է Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը

    Կայացել է Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը

    15.06.2013| 09:13
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստը: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը նախ քննարկել է կիրառական արդյունքի ձեռքբերմանն ուղղված նախագծերի մրցույթի արդյունքներին: Տեղեկացվել է, որ մրցույթին ներկայացված նախագծերից հավանության են արժանացել 10-ը: Տարբեր գերատեսչություններից առաջարկություններ են ստացվել դրանցից 4-ը կիրառել կոնկրետ ոլորտներում: Վարչապետը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ քննարկել հավանության արժանացած նախագծերը՝ դրանց առևտրայնացման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար:
  • Լ. Թոքմաջյանն աշխատում է Ֆլորա Մարտիրոսյանի քանդակի վրա

    Լ. Թոքմաջյանն աշխատում է Ֆլորա Մարտիրոսյանի քանդակի վրա

    14.06.2013| 17:36
    «Սպիտակ մարմարից քանդակ է, շատ շքեղ: Ափսոսում եմ, որ պետք է պանթեոնում տեղադրվի: Ջոկոնդան ով է եղել, սակայն մնաց պատմության մեջ որպես գեղեցիկ կնոջ կերպար: Ես Ֆ. Մարտիրոսյանի քանդակին հենց այդ տեսանկյունից եմ մոտենում, ինչքան անում եմ, նայում, մտածում` ինչով սա Ջոկոնդա չի: Երևանի քաղաքապետին խնդրեցի, որ գուցե ինչ-որ դպրոցում կամ փողոցում դրվի, որովհետև իրեն սիրող մարդիկ շատ կան»: